Մենաշնորհների երկիր Հայաստանում «Արտֆուդ» պահածոների գործարանի սեփականատերեր, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և գյուղնախարար Սերգո Կարապետյանի ջրերը զարմանալիորեն նույն առվով էին հոսում, և մինչ օրս նրանց միջև տարաձայնություններ չկային։ Սակայն շտկվում է այս մե՜ծ սխալը։
Մեր տեղեկություններով, վերջերս բավականին սրվել են վարչապետի և նախարարի փոխհարաբերությունները։ «Արտֆուդ»-ում խնդիրներ են առաջացել, և բաժնետերերին չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ։ Ավելին, Հովիկ Աբրահամյանը որոշել է ամբողջովին տիրանալ բաժնետոմսերին և միայնակ ղեկավարել գործարանը։ Այժմ քայլեր է ձեռնարկում Սերգո Կարապետյանը՝ բաժնեմասը փրկելու ուղղությամբ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ